Կորոնավիրուսի առաջին դեպքերն են գրանցվել Բոլիվիայում
Բոլիվիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից: Կորոնավիրուս հայտնաբերվել է միանգամից 2 մարդու մոտ:
Նրանք հոսպիտալացվել են և գտնվում են բժիշկների վերահսկողության տակ: Դեռևս չի նշվում նրանց ինքնությունը:
Ընդգծենք, որ դեկտեմբերի վերջին Չինաստանում սկսված վիրուսը կարճ ժամանակում տարածվեց աշխարհով մեկ: