Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա» - «Նապոլի» պատասխան հանդիպումը կկայանա առանց հանդիսականների
Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի «Բարսելոնա»- «Նապոլի» պատասխան հանդիպումը կորոնավիրուսով պայմանավորված տեղի կունենա դատարկ մարզադաշտում։ Այս մասին տեղեկանում ենք կատալոնական ակումբի պաշտոնական կայքէջից։
Հանդիպումը կկայանա մարտի 18-ին։ Առաջին հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։
Հիշեցնենք, որ Չինաստանի Ուհան քաղաքում գրանցված կորոնավիրուսը կարճ ժամանակում տարածվեց աշխարհով մեկ։