«Նապոլի»-ն ևս կմիանա Մաուրո Իկարդիի համար պայքարին
Իտալական «Նապոլի»-ի նախագահ Աուրելիա Դե Լաուրենտիսն ամռանը ցանկանում է միանալ Մաուրո Իկարդիի համար պայքարին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Իկարդին այս պահին վարձավճարով հանդես է գալիս «ՊՍԺ»-ում, սակայն ամռանը նա կհանվի տրասնֆերի։
Ընդգծենք, որ Իկարդիի համար պայքարելու է նաև Թուրինի «Յուվենտուսը»։
Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 100 միլիոն եվրո։