«Նապոլին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Ջենարո Գատուզոյի հետ
Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիա դե Լաուրենտիսը հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ։
Ինչպես հայտնում է իտալացի սպորտային լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, հանդիպման ժամանակ քննարկվել է Գատուզոյի պայմանագրի երկարաձգման հարցը։ Այդ ամենից զատ թիմի նախագահը ընդգծել է, որ վստահում է Գատուզոյին և նրա հետ կապում երկարատև պլաններ։
Այս պահի դրությաբ Նեապոլյան ակումբը Իտալիայի առաջնությունում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։