Քաբուլում հնչած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի
Աֆղանստանի Ներքին գործերի նախարար Նասրատ Ռախիմը նշել է, որ Քաբուլում տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացել է 27 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ըստ նոր տեղեկությունների՝ վիրավորների թիվը հասնում է 29-ի։ Ռախիմը նշել է, որ հատուկ ջոկատայինները ստուգել են բոլոր այն 2 շենքերը, որտեղից իրականացվել է հարձակումը։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։