Տպավորություն է, որ կրկին ապրում եք «Հ1-յան Հայաստանում»․ խոսում եք բաներից, որոնք իրականության հետ կապ չունեն․ Գորգիսյան (տեսանյութ)
Ընդամենը մի քանի ամիս առաջ փորձեցինք այցելել Արսեն Բաբայանին և մեզ տեսակցության հնարավորություն չտվեցին։ Այս մասին Ազգային ժողովում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Նա նշեց, որ իրենց հրավիրել են ներս, սուրճ են հյուրասիրել, սակայն իրենց առաքելությունը ոչ թե սուրճ խմելն էր, այլ տեսակցությունը։
«Տպավորություն է, որ կրկին ապրում եք Հ1-յան Հայաստանում։ Խոսում եք բաներից, որոնք իրականության հետ կապ չունեն։ Միգուցե Ձեր պատգամավորներին թույլ են տալիս (նկատի ունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին-հեղ), բայց մեզ թույլ չեն տվել։ Ու մի ասեք, որ նման բան չի կարող լինել»։
Մանրամասները՝ տեսանյութում