Ռոնալդինյոն ձերբակալվեց․ հայտնի է նրա Պարագվայ ժամանելու պատճառը
Ինչպես արդեն հայտնել ենք, բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կասկածվում էր կեղծ անձնագիր ունենալու մեջ։ As-ի փոխանցմամբ, Ասունսիոնի դատախազությունը որոշում է կայացրել կեղծ անձնագրով երկիր մուտք գործելու կասկածանքով 39-ամյա նախկին խաղացողին ձերբակալելու վերաբերյալ:
Ժամեր առաջ բրազիլացի ֆուտբոլիստը ձերբակալվեց։ Նրա հետ մեկտեղ ձերբակալվեց նաև իր եղբայրը՝ Ռոբերտո դե Ասսիշուին։
Նշվում է նաև, որ նրանք ժամանել էին Պարագվայ երեխաների անվճար առողջության ծրագիրը ներկայացնելու համար: