Իրաքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
Իրաքում արձանագրվել է առաջին մահը կորոնավիրուսից։ Մահացածը 70-ամյա տղամարդ է։ Այս մասին տեղեկանում ենք իրաքյան հեռուստաընկերություններից։
Բժիշների խոսքերով նա հոսպիտալացված է եղել, սակայն իրենք չեն կարողացել փրկել տղամարդու կյանքը։ Այս պահին ճշտվում է, թե արդյոք տղամարդը Իրանում եղել, թե՞ ոչ։
Մահվան դեպքի արձանագրումից հետո Իրաքում փակվել են դպրոցներն ու համալսարանները։