Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել մահացած ուղևորով
Մարտի 2-ի առավոտյան Մոսկվա-Շերեմետևո օդանավակայանում վայրէջք է կատարել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը, որի վրա կա մահացած ուղևոր:
«Ուղևորը հայտնաբերվել է, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Այժմ իրավասու աշխատակիցները հետաքննում են դեպքի հանգամանքները»,- մեջբերում է Region online-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Նշվում է, որ մասնագետները փորձաքննություն կանցկացնեն՝ պարզելու ուղևորի մահվան պատճառը։