«Լիվերպուլն» արդեն իսկ մեկ ձեռքով պահում է ԱՊԼ-ի չեմպիոնության գավաթը․ Պոլ Պոգբա
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է «Լիվերպուլի» հաջողության մասին։ Նա մասնավորապես նշել է․ «Այս մրցաշրջանում նրանք չեն պարտվել ԱՊԼ-ում։
Նրանք արդեն իսկ մեկ ձեռքով պահում են գավաթը։ Լինելով մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստ մենք իհարկե չենք ցանկանում, որ նրանք գավաթ նվաճեն։ Մենք չենք ցանկանում որ մեզանից բացի ինչ-որ մեկը հաղթի։ Բայց լինելով ֆուտբոլի սիրահար, պիտի նշեմ, որ նրանք ամեն ինչի ձգտում են և գտնվում են այն տեղում, որտեղ որ պիտի գտնվեին։
Նրանք հիմա ավելի լավն են, քան նախորդ մրցաշրջանում, երբ նրանք հաղթեցին Չեմպիոնների լիգան»։