Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Վազող տողեր

Պատրա՞ստ է արդյոք Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցով նույնպես հանրաքվե անցկացնել. Ավետիք Չալաբյանը մի քանի հարց է ուղղում վարչապետին

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքից հետևում է, որ խնդրո առարկա տարածքներն ընդամենն անվտանգության գոտի են և պատրաստ ենք նրանցից հրաժարվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Փետրվարի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց տվեց հանրային հեռուստատեսության եթերում։ Առայժմ չանդրադառնալով այնտեղ հնչած բազմաթիվ թեմաներին եւ մտքերին, ցանկանում եմ կենտրոնանալ մեկ կարեւոր խնդրի վրա։ Խոսելով Արցախյան կարգավորման ներկա ընթացքի մասին, պրն Փաշինյանը տառացիորեն ասեց հետեւյալը՝

«Մենք ասում ենք, որ այդ ստատուս քվոն, երբ ձևավորվել է, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերն այդ տարածքները վերցրել են վերահսկողության տակ, նրանք դա արել են, որպեսզի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղից հնարավորինս հեռացվեն այնքան, որպեսզի դառնան անհասանելի: Եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձեւակերպվի, եւ հայ ժողովուրդը կքննարկի՝ դա իր համար ընդունելի է, թե ոչ»։

Քանի որ սա շատ տարողունակ միտք է, եւ պարոն Փաշինյանը հաճախ է հղում կատարում ժողովրդի վրա, սակայն մինչեւ վերջ չի բացահայտում խնդրո առարկայի վերաբերյալ սեփական մոտեցումները, ցանկանում եմ նրան մի քանի պարզ հարց ուղղել, այդ մոտեցումները ավելի լավ հասկանալու նպատակով՝

ա) Արդյոք այս մտքից հետեւո՞ւմ է, որ խնդրո առարկա տարածքները Ձեր համար ընդամենը անվտանգության գոտի են, եւ Դուք պատրաստ եք նրանցից հրաժարվել, եթե Ձեզ «անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիք» առաջարկվի։

բ) Եթե այո, ապա ո՞րն է այն անվտանգության գործիքը, որի դեպքում անձամբ Դուք պատրաստ կլինեք այդ տարածքներից հրաժարվել։ Ընդհանրապես, Ձեր կարծիքով, որն է մեր ժողովրդի անվտանգության ապահովման այն իդեալական գործիքը, որին մենք պետք է միասնաբար ձգտենք։

գ) Եթե համարում եք, որ այս հարցում առանցքային է ժողովրդի կարծիքը, ապա ինչպես եք պատրաստ այն իմանալ։ Պատրա՞ստ եք արդյոք այս հարցով նույնպես հանրաքվե անցկացնել։

դ) Եթե այդպիսի հանրաքվեի արդյունքում ժողովրդի մեծամասնության կարծիքը տարբերվի Ձեր մոտեցումից, ի՞նչ եք պատրաստ անել այդ դեպքում։

ե) Եթե Արցախի բնակչության և իշխանությունների կարծիքը ևս տարբերվի Ձեր մոտեցումից, ինչպե՞ս եք պատրաստվում լուծել առկա հակասությունները։

Հուսով եմ, պրն Փաշինյանը առաջիկայում կկարողանա իր ընտրողներին պատասխաններ տալ այս, և այս ոլորտում առաջացող շատ այլ հարցերի վերաբերյալ։ Ուրախ կլինեմ, նաեւ, եթե նա առաջին հարցին «Ոչ» պատասխանի»: