Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրա
Հասարակություն

Թույլ չենք տա նոր զոհ․ մի ստիպեք, որ պոտենցյալ զորակոչիկների մայրերով փողոց դուրս գանք․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)

Ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում բանակում։ Խոսքը մեր երեխաների մասին է, ովքեր, չգիտես՝ ինչ պայմաններում, զոհ են դառնում ոչ թե թշնամու գնդակից, այլ ներսում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը, ում նախաձեռնությամբ ակցիա էր կազմակերպվել՝ խնդրին լուծում տալու նպատակով։

Նինա Կարապետյանցի խոսքով՝ ոչ մի անգամ զոհերի թիվն այսքան մեծ թվի չի հասել, ինչպես այս մի 40 օրվա մեջ։ Իրավապաշտպանը հայտարարում է, որ այս ամենը պետք է բացատրություն ունենա, և այդ բացատրությունը պետք է տան պաշտոնատար անձինք՝ սկսած առաջին դեմքերից։

Նինա Կարապետյանցն ընթերցեց հայտարարությունը, որոց դատապարտում են տեղի ունեցածն ու պահանջում հանդիպում՝ ՀՀ վարչապետի, Պնախարարի, Դատախազի ու պատկան այլ մարմինների հետ։ Միևնույն ժամանակ իրավապաշտպանը նշեց, որ մինչ օրս զինվորի սպանության ոչ մի գործ ամբողջական բացահայտված չէ։

«Ասում են՝ 99 %-ով բացահայտել ենք․ ստում են, իրական մեղավորները բացահայտված չեն ու պատժված չեն, և դա է պատճառը, որ բանակում շարունակվում են նման դեպքերը»,- ասաց Նինա Կարապետյանցը։

Նրա դիտարկմամբ՝ գործի բացահայտման ուղղությամբ տարվում է ստանդարտ սցենար, որից ոչ մի քայլ այս ու այն կողմ չի գնում։

Կարապետյանցն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե սպանությունների պատճառը՝ քաղաքացիական հասարակությունից բանակ եկած քրեական ենթամշակույթ պարունակող երիտասարդներն են։

«Ուզում է ասել, որ բոլոր ընտանիքներում գողականներ ու հանցագործնե՞ր են դաստիարակվում, ու այդ 18 տարեկան, կներեք արտահայտությանս համար, լակոտները կարողանում են տակնուվրա անել մի ամբողջ զորամա՞ս․․․ Պարոն Փաշինյան, եթե ձեր կառույց գա էդ բարքերով մեկը, և ցանկանա իրենը թելադրի ձեր փոխնախարարներին ու նախարարներին, դուք ի՞նչ կանեք էդ մարդուն, կարգի չե՞ք հրավիրի, ես իմ կառույցում կարգի կհրավիրեմ, բա ո՞նց եղավ, որ մեկ-երկու 18 տարեկանի չեն կարողանում կարգի հրավիրել»,- ասաց Կարապետյանցը։

Նրա խոսքով,՝քանի դեռ հիվանդ է կառույցն ու չի ընդունում իր մեղքի բաժինը՝ նոր զոհեր են լինելու․ «Մենք նոր զոհեր ունենալու ոչ ռեսուրս ունենք, ոչ ցանկություն և ոչ էլ թույլ կտանք։ Մի ստիպեք, որ պոտենցյալ զորակոչիկների մայրերով փողոց դուրս գանք, սա այն քայլն է, որին չենք ցանկանա գնալ»։

Մանրամասները՝ տեսանյութում