Ի՞նչ հիմնավորմամբ եք լուծարում ոստիկանության հոսպիտալը. Արմեն Խաչատրյանը՝ կառավարությանը (տեսանյութ)
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքվեց ոստիկանության հոսպիտալի լուծարման հարցին. «Խնդրում եմ տալ դրա հիմնավորումները: Չե՞ք կարծում, որ արժե այս հարցը կրկին քննարկել արդեն ստեղծվելիք ՆԳՆ-ի համատեքստում»:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ ոստիկանության պոլիկլինիկայից օգտվում է շատ քիչ տոկոսով ոստիկան. «Ես չգիտեմ՝ 2016-ի ապրիլյանի ժամանակ այդ պոլիկլինիկան տարհանում իրականացրե՞լ է, թե՞ ոչ»: