Մենք նվիրատուի համար խնդիրներ չենք ստեղծում, մենք ասում ենք, որ նվիրատվությունը պետք է նպատակային լինի․ Գորգիսյան (տեսանյութ)
Եթե մենք չենք ուզում համայնքներում ունենալ նվիրատվություններ՝ կոռուպցիոն տեսքով, ապա այս օրենքը մեզ պետք է։ Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած այս նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։
«Ոչ ոք չի ստեղծում խնդիրներ նվիրատուի համար, մենք ասում ենք, որ նվիրատվությունը պետք է նպատակային լինեն և ավագանին դա պետք է վերահսկի, որպեսզի նվիրատվությունը թափանցիկ լինի և կասկածանքները փարատվեն։ Հիմա այստեղ մի հարց է միայն մնում՝ կոռուպցան կանխարգելուն դե՞մ եք, թե՞ ոչ»,- ասաց Գորգիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում