Հայիթիի հյուսիսում սողանքների հետևանքով 12 մարդ է զոհվելՀամայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ փաստաբանի արձագանքը՝ ՎարդապետյանինՈվքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան. «Հրապարակ»Առանց արևմտյան զենքի Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթից. ԲորելԳեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»2018-ի հեղափոխությունը երկրին տվեց երկու բան` տարածքների կորուստ և ՔՊ-ականների զանգվածային բարեկեցություն. «Ժողովուրդ» (լուսանկար)Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես. «Փաստ»Նոր Արեշում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը. մոտակա տները և փողոցները հեղեղվել են (լուսանկարներ)
Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Բրազիլիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իՈստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի. տասնյակ միլիոններ են ծախսվում. «Հրապարակ»Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆԿիրանցիներին ադրբեջանցիներից պաշտպանվելու համար ծառ տնկել առաջարկող Փաշինյանը սեփական անվտանգությանը հիվանդագին է վերաբերվում. «Հրապարակ»Աշտարակի տներից մեկի բակում դիակ է հայտնաբերվելՀանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»Ինչպես և որտեղից են առևանգվել Արցախի ղեկավարները. Արայիկ Հարությունյանը գնում էր գինու գործարանը վաճառեր. «Փաստ»Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ՄԱԿ-ում Գազայի մասին խոսելն անիմաստ է. Պաղեստինի դեսպանԸստ Պետդեպի՝ ՄԻՊ գրասենյակը անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովում Ազատություն քաղբանտարկյալներին․ իրազեկման ակցիան շարունակվում է Գազ չի լինի Երևանում և մի քանի մարզերում Երևանում մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգան. հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը Փաշինյանը Սինանյանին 7 օրով գործուղում է Իտալիա Կադաստրով հողիս մոտ չեն թողնում. Կիրանցեցի կնոջ ունեցվածքը հանձնում են թշնամուն (տեսանյութ) Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ կա վիրավոր Բուլղարիայի հայկական համայնքը իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի կառավարությանը ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել շաքարավազի արտահանման վրա․ Հայաստանը բացառությունների շարքում է Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ մանրամասներ ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված Քաղաքապետարանից հայտարարում են՝ Շենգավիթի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից (տեսանյութ) Դեսպան Քվինը Մամուլի ազատության օրվա կապակցությամբ խոսել է ժողովրդավարությունից ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ ՀԱՄԱՍ-ն ակտիվորեն պատրաստվում է հարձակվել զինվորականների վրաԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանցը «ազատագրվել է սև բերետներից» (տեսանյութ)Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ մանրամասներ․ Irakanum.am Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ, հոսպիտալացվածներ Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ մանրամասներ․ «Ազատություն» Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ Քննարկել են՝ ինչպես պաշտպանել Սևանա լճի, Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսները Ինչ կազմով է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում Թուրքիա Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան Կիրանցը փաստացի գրավվել է ՀՀ ոստիկանության զորքերի կողմից. սա հանցագործության հատկանիշներ ունի (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
Մշակույթ

«Արատտան» այս տարի հանդես կգա 4-րդ մենահամերգով

ՌԴ-ում գործող «Վանուշ Խանամիրյանի անվան «Արատտա» պարային անսամբլը» արդեն մոտ 6 տարի է ինչ ստեղծվել է։ Անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց Գևորգ Քեշիշյանը 2014 թվականին ստեղծելով անսամբլը, դրա գործունեության համար, որպես նպատակ է դրել ՌԴ-ում ապրող հայերին հայ պահելու, որպես հայ դաստիարակելու գաղափարը:

Անսամբլը միջազգային մրցույթներում բազմիցս հաղթանակներ է տարել: Իր գործունեության ընթացքում հանդես է եկել նաև բարեգործական տարբեր ծրագրերում:
Առաջին մրցանակին անսամբլն արժանացել է ստեղծումից 3 ամիս անց՝ Հայաստանում մասնակցելով «Happy Planet» միջազգային մրցույթին: Հենց այս հաղթանակից հետո էլ «Արատտան» սկսում է իր հաղթարշավը:

Արդեն 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում մասնակցելով միջազգային Super Star մրցույթին գրավում են առաջին տեղը և ստանում «Լավագույն բեմադրություն» նոմինացիան: 2016-ին Մոսկվայում «Արտիստիկ պարեր» միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի առաջնությանը ցուցադրելով երկու ներկայացում՝ «Արատտան» դառնում է կրկնակի չեմպիոն:

6 տարվա ընթացքում «Արատտան» ունեցել է 3 մենահամերգ, որից մեկը անսամբլի գործունեության 5 ամյակին նվիրված՝ «Ինձ բացակա չդնեք» խորագիրը կրող մենահամերգն է եղել: Այն կայացել է 2019 թվականի դեկտեմբեր ամսին և նվիրվել է Արցախյան ազատամարտի հերոսների՝ կրել բարեգործական բնույթ։ Համերգին Հայաստանից մասնակցել է ազգագրական երգիչ,երգահան Արա Այվազյանը, համերգը վարել է Հմայակ Հակոբյանը: Միջոցառմանն աջակցել են Մոսկվայի կիրակնօրյա «Նոյ դպրոցը», «Մինասյան քեյք»-ը:

Գլխավոր աջակիցը եղել է Կարեն Գրիգորյանը: Մերձմոսկովյան խմբերից բարեգործական համերգին մասնակցել է «Կիլիկիա մեր տուն» և«Արարատ» պարի խմբերը:

Մենահամերգներից մեկն էլ նվիրվել է Վանուշ Խանամիրյանի 90 ամյակին։
«Արատտան» գործունեությունը ծավալում է հիմնականում Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում, ունի մոտ 10 մասնաճյուղ և նոր առաջարկներ է ստացել այլ քաղաքներից, որպեսզի նոր խմբեր ստեղծի։ Գևորգ Քեշիշյանը նպատակ ունի խումբը ընդլայնելու՝ մինչև անգամ Հայաստան հասնելու։ Անսամբլն իր ճանապարհն սկսել է 6 աշակերտով և այսօր արդեն ունի 150 աշակերտ, սա արդեն իսկ մեծ ձեռքբերում է համարում հիմնադիրը։

Անսամբլը Մոսկվայում կազմակերպվող բարեգործական համերգների մշտական մասնակիցն է․

«Նույնիսկ եթե զբաղված ենք լինում, ուրիշ մասնաճյուղ ենք ուղարկում, բայց եթե հարցը բարեգործությանն է վերաբերում, մենք պարտադիր մեր ներդրումը ունենում ենք: Որպես սկզբունք ենք որդեգրել՝ անպայման մասնակցել բարեգործական համերգներին և դա առաջին հերթին իմ հոգու հանգստության համար է։ Այս կյանքում ոչ մեկ ապահովագրված չէ վատ բաներից ու եթե օգնություն է պետք, եթե մարդիկ դիմել են, եթե հնարավորություն ունես՝ ինչի՞ չօգնես»,- ասում է Գևորգ Քեշիշյանը հավելելով, որ նման համերգներ նախատեսում են ունենալ Ռուսաստանի տարբեր քաղաքներում, իսկ առաջիկա տարում՝ Հայաստանում։

Այս տարի մայիսի 31-ին «Արատտան» իր 4-րդ մենահամերգով հանդես կգա, որը նույնպես կկրի բարեգործական բնույթ։

«2020 թվականին անսամբլը մեծ պլաններ ունի իր առաջ դրված, որոնք պետք է կատարի»,- ասում է հիմնադիրը։

Անսամբլը պատրաստվում Է մարտին մասնակցել Եվրոպայի առաջնությանն ու Մոսկվայում կայանալիք «Լավագույններից լավագույնը» միջազգային մրցույթին:
Ապրիլին կներկայացնի «Հայոց ցեղասպանութուն» պարի տեսահոլովակը, որը կնվիրի ցեղասպանության 105 ամյակին:

Այս տարի կնկարահանվի նաև անսամբլի գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմ:

Այսօր «Արատտան» արդեն վեցակի Գրան պրիակիր է միջազգային մրցույթներում, ունի բազմաթիվ առաջին հորիզոնականի հաղթանակներ:

«Մեզ համար երբեք ինքնանպատակ չէ մրցույթներին մասնակցելը և գոյություն չունի այն խոսքը, որ կարևորը մասնակցությունն է։ Այո՛, մասնակցությունը կարևոր է, բայց հաղթանակն ավելի ենք կարևորում»,-ասում է Գևորգ Քեշիշյանը:

Նրա խոսքով՝ «Արատտան» չի պատրաստվում երբևիցե զիջել իր դիրքերը։