«Հյուսիս–հարավ» ճանապարհն անցնելու է անմիջապես բնակելի շենքի կողքով. բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութեր)
Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները բողոքի ակցիա են անում ընդդեմ «Հյուսիս–հարավ» ճանապարհի կառուցման։ NEWSPRESS.am-ի թղթակիցը, ով հանդիսանում է նաև կառուցվող ճանապարհի անմիջապես հարևանությամբ գտնվող շենքի բնակիչ, անդրադարձել է խնդրին:
Առավոտյան բակ տեխնիկա է բերվել՝ ավտոտնակները քանդելու համար: Բնակիչները մտավախություն նկատում են, որ անվտանգության խնդիր է առաջանում:
«Էս բակում լիքը երեխաներ կան, որ հենց այստեղով՝ մուտքից մի քիչ այն կողմ ճանապարհ են ուզում տանել, դա անվտանգության խնդիր է։ Մենք պահանջում ենք, որ քաղաքային իշխանությունները մեզ համար անվտանգության գոտի ապահովեն։ Պատկերացնո՞ւմ եք, երեխան շենքից դուրս է գալիս ու ընկնում մեքնեայի տակ, կամ մի հարբած վարորդ մտնում է շքամուտք»,-նկատում է բնակիչներից մեկը:
Այս պահին տեխնիկան քանդում է ավտոտնակները։
Մանրամասները՝ տեսանյութում.