«Պադավատապետություն». օգտատերերը կիրակի օրով 12 մեքենայի ուղեկցությամբ որդուն տեսության գնացած Փաշինյանին հիշեցրել են իր իսկ խոսքերը (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ այն մասին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը գնացել որդուն տեսության: Կիրակի՝ ոչ աշխատանքային օրով Փաշինյան ընտանիքին ուղեկցել 12 ավտոմեքենա:
Տեսանյութի վերջում օգտատեր Հովհաննես Խաչատրյանը նաև կցել է Նիկոլ Փաշինյան պատգամավորի՝ Ազգային ժողովում արված հայտարարությունը, երբ նա նախորդ իշխանությունը որակել է իբրև «պադավատապետություն»: