Մահացել է Քենիայի նախկին նախագահը
95 տարեկան հասակում մահացել է Քենիայի նախկին նախագահ Դենիել արապ Մոին: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Դեռ նախորդ տարվա սեպտեմբերին նա հոսպիտալացվեց առողջական խնդիրների պատճառով:
Տեղի լրատվական կայքերը նշում են,որ հիվանդության ամբողջ ընթացքում Մոին չլքեց իր երկիրը: