ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Հասարակություն

Փաշինյանը իմ կաբինետում սուրճ էլ է խմել, հիմա ես շողոքորթե՞լ եմ իրեն. չի կարելի անլրջացնել ամեն ինչ. Շարմազանով (տեսանյութ)

Փաշինյանից պահանջում եմ ներկայացնել Ղարաբաղի հարցի լուծման հայեցակարգը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ Փաշինյանն ամեն ինչ հավասարեցրել է ճտիկով գրիչի, զուգարանի ու հնդուշկայի մակարդակի՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ու ՍԴ շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

«Փաշինյանը ցանկանում է կուլ տալ ՍԴ-ն, որովհետև ՍԴ-ն մնացել է փաստացի միակ կառույցը, որը ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Հայաստանին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»,-ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Փաշինյանը հայտարարում է, թե ընտրվել է նախկին ԱԺ-ի կողմից, սակայն չի ասում, թե ինքն ում կողմից է ընտրվել. «իսկ ինքը ո՞ւմ կողմից էր ընտրվել, նա էլ է նախկին ԱԺ-ի կողմից ընտրվել։ Հին ու նոր է անում, բայց իր ֆրակցիայի կեսը հին է, իր թիմի կեսը ՀՀԿ-ից փախածներ են կամ տաքուկ անկյուններ փնտրողներ են. իրենից հի՞ն»,-ընդգծեց Շարմազանովը:

Լրագրողի հարցին, թե ինքը երբևէ նվեր գրիչ ստացե՞լ է՝ Շարմազանովը պատասխանեց. «Շատ հնարավոր է, որ ես էլ եմ ձեզնից գրիչ ուզել, դուք էլ եք ինձնից գրիչ ուզել՝ ի՞նչ է, շողոքորթե՞լ ենք իրար: Կամ Փաշինյանը իմ կաբինետում սուրճ էլ է խմել, հիմա ես շողոքորթե՞լ եմ իրեն.. սա անլուրջ է. չի կարելի անլրջացնել ամեն ինչ»:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ ՀՀԿ-ականները երկիրը թալանելու գործով զբաղված չեն եղել.

«Մի հատ բոբո են սարքել՝ հանրապետականները կեղեքել ու թալանել են Հայաստանը։ Մեռանք ասելով՝ եկեք, իմ թալանածը գտեք ու կեսն էլ ինձ տվեք՝ իմանամ։ Այդ մարդկանց տպավորությունն այնպիսին է, որ մենք առավոտյան գնացել ենք աշխատանքի, բացել ենք բյուջեի սեյֆը, բյուջեն թալանել ենք, իրիկունն էլ թալանած գնացել ենք»։

Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանը որևէ հարցում չունի հայեցակարգ, բացի քանդելու գործում.

«Ինքը դասական մերժողական է, ինքը դասական քանդում է ամեն ինչ»: