Լրագրողների տեղափոխումը Կապան չեն կազմակերպել, քանի որ Փաշինյանը «նեղացած է»
Այսօր, հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու լրագրողներին տեղափոխելու հարցը չեն կազմակերպել: Նա խոստովանեց, որ լրագորղներն անընդհատ կառավարությանը մեղադրում են անարդյունավետ ծախսերի հարցում, ու հիմա չեն ցանկացել գումարն անարդյունավետ ծախսել:
«Դուք մեզ մեղադրում եք, որ պետական բյուջեի միջոցներն արդյունավետ չեն ծախսվում, դրա համար չենք ուզում պետական բյուջեից ծախսել, սրանից հետո ավելի նպատակային ենք ծախսելու: Որոշ լրատվամիջոցներ կոռումպացված շրջանակներից բավարար ֆինանսավորում են ստանում, թող 5 հազար դրամ ավելի ծախսեն, գան վարչապետի մամուլի ասուլիսին»,-նշեց նա: