Չինաստանի 25 նահանգներում և քաղաքներում հայտարարվել է արտակարգ իրավիճակ
Կորոնավիրուսի բռնկման պատճառով Չինաստանի իշխանությունները մտցրել են արտակարգ իրավիճակի ամենաբարձր մակարդակը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Հատուկ վերահսկողություն է իրականացվում երկրի 25 նահանգում։ Մարդկանց ստուգումների և բնակավայրերի հակավիրուսային աշխատանքներ են տարվում։
Ընդգծենք, որ կորոնավիրուսից մահացածների թիվը հասնում է 4 տասնյակի։