Ադրբեջանի 2019թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
2019թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների առնվազն 47 կորստի մասին, սակայն մեզ հայտնի են միայն 44-ի անձնական տվյալները։ Գրում է Razm.info-ն:
Կորուստները հաշվում ենք առնվազն 47, քանի որ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի 2019թ․ դեկտեմբերի 5-ի տվյալներով՝ անցած տարվա սկզբից հայտնի է դարձել 46 կորուստ (ևս մեկ ինքնասպանության դեպք հայտնի դարձավ դեկտեմբերի 24-ին)։
Հարկ է նաև նշել՝ քանի որ «Խազար» կենտրոնը կորուստների անվանացանկ չի հրապարակում, չենք կարող պնդել, որ մեր և «Խազարի» ցուցակները համընկնում են անուն առ անուն, ուստի չի բացառվում, որ իրականում կորուստների թիվը 47-ից ավելի է։
Հայկական ուժային կառույցների կորուստներն՝ այստեղ։