Չինաստանում նոր վիրուսից զոհվել է արդեն 9 մարդ
Չինաստանում արդեն 9 մարդ է մահացել նոր տեսակի կորոնավիրուսից: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Մահվան բոլոր դեպքերը գրանցվել են Հուբեյ նահանգում:
Այս պահի դրությամբ վիրուսով հիվանդների թիվը հասնում է մոտ 440-ի: Երկրի առողջապահության նախարարությունից նշում են, որ վիրուսն առաջին հերթին առաջացնում է շնչուղիների խցանում:
Ընդգծենք, որ տարեվերջին Չինաստանի իշխանությունները նշել էին նոր վիրուսի մասին: