ԱՄՆ-ն նախագիծ է մշակել Վենեսուելայում իշխանափոխություն անելու համար
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել է, որ Վաշինգտոնը պատրաստում է նախագիծ, փոխելու Վենեսուելայի իշխանությանը։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Մենք աշխատում ենք մի նախագծի վրա, որպեսզի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռանա, քանի որ ժողովուրդը պիտի կատարի ազատ ու արդար ընտրություն»։
Նա նաև ընդգծել է, որ Ամերիկայի այդ ստրատեգիան կփոխի Վենեսուելայում իշխանությանը և իրենց նախագիծը կաշխատի մինչև վերջ։
Ընդգծենք, որ արդեն մեկ տարի է, ինչ Վենեսուելայում տեղի է ունենում ներքաղաքական ճգնաժամ։