Անգելա Մերկելը` աչքի տակ կապտուկներով. «street art»-ը` ի պաշտպանություն կանանց (տեսանյութ)
«Միայն նրա համար, որ ես կին եմ». այս խորագրով Միլանի փողոցներում են հայտնվել Միշել Օբամայի, Անգելա Մերկելի և քաղաքականության մեջ հայտնի այլ կանանց լուսանկարները` աչքերի տակ կապտուկներով և դեմքի վնասվածքներով: Եվրանյուզի փոխանցմամբ, այս տարբերոկով իտալացի նկարիչ և ակտիվիստը, ով ախտանքները ներկայացնում է Ալեքսանդրո Պալոմբո կեղծանունով, որոշել է ուշադրություն հրավիրել կանանց նկատմամբ բռնության խնդրին:
Լուսանկարների պաստառների վրա նաև գրված է. «Կանանց նկատմամբ բռնությունը գլոբալ խնդիր է, որը վերաբերվում է բոլորին ՝ անկախ ռասայից, սոցիալական դասից կամ կրոնական հավատքից»:
Տեսանյութ.