2019-ը Փաշինյանի կառավարությունը կրկնել է գործազրկության մակարդակի վերջին տասնամյակի հակառեկորդը
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մինչ վարչապետը թվեր է հրապարակում, հետո ջնջում, հետո կրկին թվեր հրապարակում՝ հեռախոսը գտած իմքայլականի պես, աննախադեպ նվաճումներից խոսում, «պատմական ռեկորդներ» սահմանում՝ բանակում զոհվածների թվերը մանիպուլացնելով, «նոր ի հայտ եկած աշխատատեղ» գտնում, Նոր տարվա գիշերը թվեր «կրակում» մեր հնդիկ և պակիստանցի եղբայրների ու քույրերի «դուխով» հայացքների ներքո, բիզնեսի ծաղկումից խոսում, Վիճակագրական պետական կոմիտեն «բանից բեխաբար» թվեր է հրապարակել, որից պարզ է դառնում, որ 2019-ին ՀՀ-ում գործազրկության մակարդակը բացասական իմաստով կրկնել է մերժված Հայաստանում արձանագրվածը։ Այն 19 տոկոս է եղել։
Գործազրկության մակարդակի այդպիսի բարձր տոկոս արձանագրվել էր 2011–ին։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը մեր տնտեսության ոչ կենացային ու ոչ փիառային պատկերն է ներկայացրել՝ հիմնվելով բացառապես պաշտոնական վիճակագրության վրա»: