Հայտնի է, թե ինչ պայմանագիր կառաջարկի «Ինտեր»-ը Օլիվիե Ժիրուին
Ֆրանսիացի 33-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրույի ու «Ինտեր»-ի միջև կնքվելիք առաջիկա պայմանագրից մանրամասներ են հայտնի։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Նա 2,5 տարվա պայմանագիր կկնքի ու տարեկան կստանա 4 միլիոն եվրո։ Այս պայմանագիրը կկնքվի Ժիրույի հետ այն դեպքում, եթե ֆուտբոլիստը որոշի միլանյան ակումբ տեղափոխվել հունվարին։
«Չելսի»-ն ցանկանում է նրան վաճառել 8-10 միլիոն եվրոյով, իսկ «Ինտեր»-ն իր հերթին ցանկանում է գնել 4-5 միլիոն եվրոյով։