Պատասխանատվությունն իմքայլականների հետ մեկտեղ, կիսում է ՀՀ նախագահը՝ որոշելով ստորագրել տխրահռչակ օրենքը․ ԱՀ նախկին ՄԻՊ
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«ՍԴ դատավորների «պետկաշառքի» մասին օրինագծի ստորագրումը ազդակ դարձավ քաղաքական իշխանության համար՝ ցույց տալու, թե որքան «կամավոր» է առաջարկվող գործարքը.
(1) Ըստ մամուլի՝ Սահմանադրական դատարան է այցելել ՀՔԾ քննիչ՝ կարծեք թե, ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ։ Այցի նպատակը դեռ չի պարզաբանվել, սակայն հաստատ գալիք Ամանորը չի եղել։
(2) Ըստ փաստաբանի՝ վերսկսվել է «սանիկ» օպերացիան։ Թովմասյանի սանիկի մեղադրանքը լրացվել է և կրկին միջնորդություն է ներայացվել դատարան՝ Նոր տարվա նախօրեին նրան կրկին կալանավորելու համար։
Այս ամենի պատասխանատվությունը, իմքայլականների հետ մեկտեղ, լիարժեքորեն կիսում է Հանրապետության նախագահը՝ որոշելով ստորագրել տխրահռչակ օրենքը»։