Հոնդուրասում բանտարկյալները հարձակվել են բանտապահների վրա. կա 18 զոհ
Հոնդուրասի բանտերից մեկում բանտարկյալները զենք են ձեռք բերել և հարձակվել բանտապահների վրա: Ընդհարման հետևանքով առնվազն 18 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել:
Դեպքից մի քանի օր առաջ Հոնդուրասի ողջ բանտային համակարգում արտակարգ դրություն էր մտցվել: Ըստ որոշման՝ վեց ամսվա ընթացքում արմատապես պետք է փոխվի երկրի քրեակատարողական համակարգը:
Հոնդուրասի բանտերում հաճախ են գրանցվում սպանության դեպքեր, քիչ չեն նաև դեպքերը, երբ բանտարկյալների մոտ թմրանյութեր, զենք կամ հեռախոսներ են հայտնաբերվում: