Սարգիս Ադամյանը «Դորտմունդի Բորուսիայի» դեմ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի կազմում իր հերթական ֆանտաստիկ ելույթն է ունեցել:
Ադամյանը «Դորտմունդի Բորուսիա»-յի դեմ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Նա երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով 79-րդ րոպեին դարձել է գոլի,իսկ 87-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ:
«Հոֆենհայմը» հաղթել է 2-1 հաշվով:Ադամյանի թիմը բարձրացել է 6-րդ հորիզոնական: