64 տուժած և 10 ձերբակալված․ նոր մանրամասներ Կատալոնիայում տեղի ունեցած բախումներից
Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 18-ին «Բարսելոնա» 0-0 «Ռեալ» հանդիպումից հետո անկարգություններ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տուժածներ։
Մարզադաշտի մոտակայքում իրար են բախվել ոստիկաններն ու երկրպագուները։ Արդեն այսօր նշվում է, որ անկարգությունների հետևանքով կան տուժածներ և ձերբակալվածներ։ 64 մարդ տուժել է, որոնցից 39-ը ոստիկաններ են։ 10 մարդ ձերբակալվել է։
Ըստ տեղի մի շարք աղբյուրների տուժած ոստիկանների թիվը հասնում է 56-ի։