Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը որոշել է նրան ժառանգ պարգևել (տեսանյութ)
Կատակերգու Եվգենի Պետրոսյանի օգնականը և, ըստ ԶԼՄ-ների, նրա կինը՝ Տատյանա Բրուխունովան, ցանկանում է մայր դառնալ: Այդ մասին հայտնում է kp.ru կայքը:
74-ամյա կատակերգուի ընկերները պնդում են, որ 30-ամյա Բրուխունովան երազում է նոր ժառանգ պարգևել Պետրոսյանին: ԶԼՄ-ները նկատել են նաև, որ սոցիալական ցանցերում Տատյանա Բրուխունովան բաժանորդագրվում է բազմաթիվ հաշիվներով` երիտասարդ մայրերի, մանկական հագուստի վերաբերյալ իր խորհուրդներով, ինչպես նաև նա գրանցվել է ծննդատան էջում, որը ռուս հայտնիների շրջանում մեծ վարկանիշ ունի:
Առաջին ամուսնությունից Եվգենի Պետրոսյանն ունի մեծահասակ դուստր՝ 51-ամյա Վիկտորինա Պետրոսյան, ով ապրում է Միացյալ Նահանգներում: