Ռոնալդուն բացառիկ ցուցանիշ է գրանցել
Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի A սերիայի հերթական տուրում գոլ խփելով՝ յուրահատուկ ցուցանիշ գրանցեց։
Ռոնալդուն այս պահի դրությամբ բոլոր մրցաշարերում միասին վերցրած խփել է 11 գնդակ։ Այս ցուցանիշով Ռոնալդուն Եվրոպայում միակն է, ով վերջին 15 մրցաշրջանում խփել է առնվազն 10 գնդակ։
Ռոնալդուն «Յուվենտուս»-ի կազմում 4-րդ խաղն անընդմեջ դառնում է գոլի հեղինակ։