Գատուզոն «Նապոլի»-ն գլխավորելուց առաջ ստացել է 18 առաջարկ
Երեկ իտալական «Նապոլի»-ի մարզիչ նշանակվեց Ջենարո Գատուզոն։ Ինչպես տեղեկանում ենք իտալական La Republica կայքից, մինչև նեապոլյան ակումբը գլխավորելը, Գատուզոն մերժել է 18 առաջարկ։
Իտալացի մասնագետն առաջարկ է ստացել «Օլիմպիակոս»-ից, «Ջենովա»-ից, «Վալենսիա»-ից, «Սամպդորիա»-ից, ռուսական ու չինական թիմերից։
Ընդգծենք, որ մինչև «Նապոլի»-ն գլխավորելը նախորդ մրցաշրջանում գլխավորում էր «Միլան»-ը։