Թուրքիան ԱՄՆ-ին կոշտ պատասխան կտա
Թուրքիան կարող է պատասխան տալ ԱՄՆ-ին, եթե վերջինս պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հնարավոր է դա անդրադառնա Ինջիրլիքի ռազմաբազային:
Ինջիրլիքի ռազմաբազան, որը գտնվում է Ադանայում, ԱՄՆ-ի կողմից է օգտագործվում:
«Եթե ԱՄՆ-ն որոշի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, ապա Թուրքիան օրակարգում կդնի Ինջիրլիքի ռազմաբազայի հարցը»,- հայտարարել է արտգործնախարարը: