Կարո՞ղ եք բացատրել, թե ինչի չկա վարորդական իրավունքի պլաստիկատները․ ԱԺ նախկին պաշտոնյան՝ ՃՈ-ին
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը գնացել է վարորդական իրավունքի վկայական ստանլու, սակայն նրան տվել են ժամանակավոր թուղթ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ․
«Հարգելի ոստիկանություն ինձ կարո՞ղ եք բացատրել, թե ինչի չկա վարորդական իրավունքի պլաստիկատները։ Բոլորին հատկացնում եք ժամանակավոր իրավունքի վկայական, որը վավեր չէ ՀՀ տարածքից դուրս...
Հիմա ցանկանում եմ մեքենայով դուրս գալ երկրից ու չի ստացվում։
Փաստորեն դուք խախտում եք իմ ազատ տեղաշարժի իրավունքը։
Հ.Գ․ Շատ բարեհամբույր, գիտակ ու պատրաստակամ ոստիկանության աշխատողը հաղորդեց, որ հավանաբար կլինի հունվարի վերջ»։