Դու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային
Հասարակություն

Վերջապես պետք է դադարեցնել «տակից հարց լուծելու» մշակույթը․ Անի Խաչատրյան

Երևանու ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Յուրաքանչյուր բարեգործ իր բարեգործության դիմաց ստանում է հանրության երախտապարտությունը, և դա լուրջ փոխհատուցում է: Բոլորս էլ գիտակցում ենք, որ բարեգործությունն ունի իր արժեքը, և եթե այն հանրայնացված չէ, փոխհատուցման այլ միջոցներ են ակնկալվում:

Մենք ողջունում ենք բարեգործությունը և հայրենիքին օգնելու մղումները: Սակայն թափանցիկ պրոցեսը հանրությանը հնարավորություն է տալիս ճանաչել իր բարերարներին, նաև տալիս է հնարավորություն հրաժարվել անցանկալի նվերներից:
Նվիրատվության գործընթացը նախատեսում է երկու սուբյեկտների հարաբերակցություն: Մեկը կատարում է նվիրատվություն, մյուսը կարող է ընդունել կամ չընդունել այդ նվերը: Տվյալ դեպքում սուբյեկտներ են բարեգործն ու հանրությունը,վերջինս էլ հանդես է գալիս իր լիազոր ներկայացուցիչների՝ ավագանիների միջոցով: Հետևաբար քաղաքին նվիրատվություն կատարելու գործընթացին ավագանու մասնակցությունը պարտադիր բնույթ է կրում: Հակառակ դեպքում հանրությունը որպես կողմ դուրս է մնում այդ գործընթացից:

Տարիներ շարունակ Խորհրդային Հայաստանում, և որպես հետևանք՝ արդեն անկախ Հայաստանում արատավոր մշակույթ է ձևավորվել: Մենք յուրաքանչուրս նախընտրել ենք հարցերը լուծել ծանոթի, կաշառքի միջոցով, նույնիսկ դիմել ենք հեղինակությունների՝ մեր փոքր և մեծ հարցերն ավելի օպերատիվ լուծելու համար: Մեկ անգամ անցնելով այս շեմը կամա թե ակամա դառնում ենք այդ խաղի մասնակից, հետագայում այդ անձանց կողմից կատարված հանցանքներին ընդդիմանալ այլևս հնարավոր չէ, որովհետև ինքներս արդեն նրանց գործընթացների մասնակից ենք:

Եկենք հստակ պարզաբանենք, թե որն է մեր կողմից այս հարցի բարձրացման բուն նպատակը: Արդյոք դա ներկայիս իշխանությունների վարկաբեկման նպատակ է հետապնդում, կամ ռևանշիստական ուժերի ջաղացին ջուր լցնելու նպատակ է հետապնդում, կամ որևէ մեկի ուղորդմամբ է, կամ անձնական PR է: Ես ձեզ վստահեցնում եմ, որ սա արատավոր մշակույթի փոփոխությանը միտված գործունեություն է, որը այս իշխանության հիմնական առաքելությունն է:

Վերջապես պետք է դադարեցնել «տակից հարց լուծելու» մշակույթը, «դու՝ ինձ, ես՝ քեզ» մոտեցումը բոլոր հարցերին: Վերջապես պետք է մեր երկիրը դնել օրենքի ռելսերի վրա, ամենայն լրջությամբ ընկալել օրենքի ամեն տողը, ամեն բառը, ամեն տառը, ոչ թե անվերջ ուղիներ փնտրել դրանք այս ու այն կերպ շրջանցելու համար: Պետք է աշխատել պարզ ճակատով և հասուն մարդուն վայել պահվածքով:

Ոչ ոք իրավունք չունի վատնել հեղափոխության հիմնական կարգախոս հանդիսացող՝ «Մենք ենք տերը մեր երկրի» արժեքը: Մեզանից և ոչ ոք իրավունք չունի խլել այդ դժվարությամբ ձեռքբերված համոզմունքը ժողովրդից»։