Իլոն Մասկը կկանգնի դատարանի առաջ
SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Լոս Անջելեսում կանգնել է դատարանի առջև: Նրա դեմ հայց էր ներկայացրել բրիտանացի սուզորդ Վերնոն Անսուորտը՝ Մասկին մեղադրելով զրպարտության մեջ:
Ավելի վաղ Մասկը սուզորդին պեդոֆիլ էր անվանել: Մասկի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալն ընդամենը իր կարծիքն է հայտնել, այնինչ հայցը ներկայացնող կողմը պնդում է, որ Մասկն ազդեցիկ կերպար է և նրա կարծիքը կարող է հանրության կարծիք ձևավորել:
Գործի հաջորդ քննությունը նշանակվել է դեկտեմբերի 4-ին: