Լիբանանի ափերի մոտ փրկվել է մոտ 60 միգրանտ
Ocean Viking նավի անձնակազմը, որը Միջերկրական ծովում անօրինական ներգաղթյալների փրկությամբ է զբաղվում, հայտնել է, որ ուրբաթ օրը վաղ առավոտյան Լիբանանի ափերի մոտ շուրջ 60 անօրինական ներգաղթյալի է փրկել:
Փրկվածների մեջ երկու երեխա է եղել: Բոլոր 60 միգրանտները Միջերկրական ծով են դուրս եկել փոքրիկ, խարխլված նավով, որը Լիբանանի ափերի մոտ, վերջնականապես շարքից դուրս է եկել:
Ocean Viking փրկարար նավը միգրանտների փրկությամբ զբաղվում է այս տարվա հուլիսից սկսած, նավը ծով է դուրս գալիս Նորվեգիայի դրոշի ներքո: