Թեյլոր Սվիֆթը մրցանակների քանակով շրջանցեց Մայքլ Ջեքսոնին
Ամերիկացի քանթրի ոճի կատարող Թեյլոր Սվիֆթը American Music Awards մրցանակաբաշխությանը վեց մրցանակ է ստացել:
Այդպիսով, երգչուհին անցել է երգիչ Մայքլ Ջեքսոնին, ով համարվում էր ռեկորդակիր: Թեյլոր Սվիֆթի մրցանակների թվում է «Լավագույն վիդեո, լավագույն փոփ ալբոմ, լավագույն փոփ կատարող»:
Սվիֆթը մինչ այս պահը 29 American Music Awards մրցանակաբաշխության մրցանակ ունի: