Կատակի պես է հնչում, բայց լուրջ եմ ասում. Փաշինյանը հանձնարարել է պարզել որոշ խմբերի ու սատանայի կապը
Այսօր՝ կառավարության նոյեմբերի 14-ի նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել է պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները:
«Կատակի պես է հնչում, բայց լուրջ եմ ասում, առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է»,- ասաց վարչապետը:
Նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ պետք է ուսումնասիրություններ կատարեն և պատասխան տան վարչապետին:
Ըստ Գրիգորյանի՝ դա արվում է որոշ խմբերի շրջանում խնդրի շուրջ ստեղծված մտահոգությունները փարատելու համար: