«Վերևի մասը լուծել ենք»․ Մարությանը պատմում է աղբահանության կառավարման մասին (տեսանյութ)
Մեծ քաղաքներում աղբահանությունը աղբի կառավարման «այսբերգի» միայն վերին՝ երեւացող մասն է: Հիմնական խնդիրը աղբի տեսակավորումն ու վերամշակումն է, որը մեր քաղաքի մասշտաբով երբեք չի արել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մենք անշտապ, բայց վստահ քայլերով գնում ենք այդ ուղղությամբ: Արդեն մի քանի շաբաթ համայնքին պատկանող մեքենան տեսակավորում է ստվարաթուղթը, շուտով եւս չորսը կմիանան գործին ու տնտեսվարողներից կհավաքեն ստվարաթղթե թափոնները:
Այնուհետեւ նախատեսում ենք առանձին՝ տարբերվող գույնով աղբամաններ դնել՝ բնակելի տարածքներից ստվարաթուղթը հավաքելու համար: Ստվարաթղթից հետո կսկսենք վերամշակել պլաստիկը, ապակին եւ այդպես շարունակ»,- գրել է նա: