Բոլիվիայի նախագահին ձերբակալելու հրաման չկա. ոստիկանապետ
Բոլիվիայի ոստիկանապետ Յուրի Կալդերոնը հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի հրահանգ կա ձերբակալելու երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսին և կառավարության անդամներին:
Ավելի վաղ Մորալեսը հայտարարել էր, որ անօրինական կերպով փորձում են իրեն ձերբակալել:
«Նախկին նախագահին կամ կառավարության անդամներին ձերբակալելու հրահանգ կարող է տալ միայն դատախազությունը: Ոստիկանությունը նման գործողություններ իրականացնելու իրավունք չունի»-ասել է Բոլիվիայի ոստիկանական ուժերի ղեկավարը: