Պակիստանում գնացք է պայթել․ 65 ուղևոր ողջ-ողջ այրվել է (տեսանյութ)
Պակիստանի արևելյան Փենջաբ քաղաքում հրդեհ է բռնկվել գնացքում։ Այս մասին տեղեկանում ենք CBS News կայքից։
Գազաբալոնի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել գնացքում, ինչի հետևանքով զոհվել է 65 մարդ։ Այս պահին տեղի իշխանությունները նշում են, որ զոհերի թիվը կարող է աճել։
Այրվող 3 վագոններում միասին եղել է 200 մարդ։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։