Իրանը պատրաստ է Սիրիայի և Թուրքիայի համար միջնորդ հանդիսանալ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Սիրիայի և Թուրքիայի համար միջնորդ հանդիսանալ:
«Իրանը միշտ էլ կողմնակից է եղել երկխոսության և խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքականությանը»,- ասել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը: Նա հավելել է նաև, որ 20 տարի առաջ Թուրքիայի ու Սիրիայի միջև ձեռք բերված Ադանայի համաձայնագիրը կարող է հարմար հիմք ծառայել երկու երկրների միջև առաջացած խնդիրների լուծման համար:
«Մենք պատրաստ ենք ցանկացած հարցով նպաստելու Անկարայի ու Դամասկոսի միջև երկխոսությանը»-,ա սել է Աբաս Մուսավին: