Բոլոր մեղադրանքները սուտ են, ես երբեք ոչ մի կնոջ չեմ բռնաբարել. Լյուկ Բեսոնը հերքում է
Ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսսոնը հայտարարել է, որ երբեք ոչ ոքի չի ստիպել իր հետ ինտիմ հարաբերություններ ունենալ: Փարիզի դատարանը հոկտեմբերի 4-ին վերսկսել էր հայտնի ռեժիսորի դեմ գործի քննությունը, ըստ որի, Բեսոնը մեղադրվում է բռնաբարության մեջ:
«Բոլոր մեղադրանքները սուտ են, ես երբեք ոչ մի կնոջ չեմ բռնաբարել, ծեծել կամ թմրանյութեր տվել: Այդ ամենը հերյուրանք է»-ասել է Լյուկ Բեսոնը: Միևնույն ժամանակ, նա ընդունել է, որ շուրջ երկու տարի մտերիմ հարաբերություններ է ունեցել այն դերասանուհու հետ, ով նրան մեղադրում է բռնաբարության մեջ:
27-ամյա դերասանուհի Սան Վան Ռոյը մեղադրանք է ներկայացրել փարիզյան դատարան՝ ռեժիսորին մեղադրելով բռնաբարության մեջ: