Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

«Հայաստանյան արտաքին քաղաքականության ուղղվածությունում հենց հիմա տեղի են ունենում դավաճանությանը համարժեք գործողություններ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«dzen.ru-ն «Հայաստանը աղետից մեկ քայլ է հեռու. «ընկերությունն» ընդդեմ Ռուսաստանի կարող է ավարտվել ուկրաինական սցենարով» վերնագրով հոդվածում գրում է, թե Հայաստանը, որը ներկայում ընտրել է արևմտամետ կուրս, մեկ քայլ է հեռու աղետից. Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու, համագործակցությունը շարունակելու, հաղորդակցությունը բարելավելու փոխարեն հակառակն է իրականացվում։ Եվ Ռուսաստանի դեմ «բարեկամությունն» արդեն հակադարձ արդյունք է տալիս Հայաստանին: Այսպես, ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին այն բանից հետո, երբ հանրապետության պատվիրակությունն այցելել է Ուկրաինայի Բուչա քաղաք։ Ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Մոսկվան այդ այցը համարում է «որպես պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ»։

Բացի այդ, նա նշել է, որ Ռուսաստանը նաև անհանգստացած է Հայաստանի կողմից Ուկրաինայի զինված ուժերին օգնություն տրամադրելու կապակցությամբ։ Սակայն մինչ այդ էլ Հայաստանն իրեն թույլ էր տվել հարձակումներ գործել Ռուսաստանի դեմ։ Այսպես, Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Երևանին Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակից համարելուց։ Բացի այդ, չլուծված խնդիրներ կան ՀԱՊԿ-ի հետ կապված։ Սկզբում Հայաստանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցված է, ապա Փաշինյանն ակնարկեց, որ հանրապետությունը պարզապես կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ հետո պարզ դարձավ, որ Երևանը մտադիր չէ մասնակցել 2024 թվականին ՀԱՊԿ աշխատանքների ֆինանսավորմանը։ Միջազգային հարցերով լրագրող Թիմուր Շաֆիրը, մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Բուչա «համերաշխության պատվիրակություն» ուղարկելը և 2024 թվականի համար ՀԱՊԿում ներդրումներ կատարելուց հրաժարվելը, ասել է, որ այդ ամենը լուրջ հարցեր և մտահոգություններ է առաջացնում։

Նա նշել է, որ ներկայում Հայաստանի ղեկավարությունը հստակորեն ձգտում է ցույց տալ իր հավատարմությունը նոր դաշնակիցներին, հատկապես Ֆրանսիային։ «Նման պահվածքն ուղեկցվում է նույնիսկ իր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը զոհաբերելու պատրաստակամությամբ, որն արտահայտվում է ՀԱՊԿ-ին մասնակցելուց հրաժարվելով, մի կազմակերպությունից հրաժարվելով, որը մինչ այժմ առանցքային դեր է խաղացել Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Դա, կարծես թե, քայլ է արտաքին քաղաքական նոր գործընկերների օգտին, բայց դա ի վնաս սեփական ռազմավարական կայունության է»,- նշել է Շաֆիրը։ Բացի այդ, չպետք է մոռանալ հարցի բարոյական կողմի մասին, պարզաբանել է փորձագետը, անկախության բոլոր տարիներին Հայաստանը գոյություն է ունեցել Ռուսաստանի աջակցության շնորհիվ։ «Այդ աջակցությունը եղել է ոչ միայն դիվանագիտական, այլ նաև նյութական, որը օգնել է Հայաստանին հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ։ Հայաստանի ղեկավարության այսօրվա գործողությունները, կարծես թե, լուրջ նահանջ են Ռուսաստանի հետ երկար տարիների դաշինքից և նրա ցուցաբերած օգնությունից,- ասել է լրագրողը, -այդ ֆոնին Փաշինյանի փաստարկները ՀԱՊԿ-ից երկրի հնարավոր դուրս գալու մասին, եթե կազմակերպությունը չսահմանի Հայաստանի ինքնիշխան տարածքի սահմանները, որը պատրաստ է պաշտպանել, իսկական դեմագոգիա են թվում։

Դա համեմատելի է ՀԱՊԿին ուղղված այն մեղադրանքների հետ, որ կազմակերպությունը «չի պաշտպանել Ղարաբաղը», որը Հայաստանն ինքը չէր շտապում ճանաչել և, ի վերջո, երբեք չճանաչեց։ Նման հայտարարությունները խաթարում են վստահությունը երկրի ղեկավարության նկատմամբ և լրացուցիչ անորոշություն են մտցնում հանրապետության ապագայի վերաբերյալ»։ Սակայն, հավելել է Շաֆիրը, հայտնի չէ, թե կոնկրետ ի՞նչ են խոստացել Հայաստանին արևմտյան դաշնակիցները, այսինքն՝ հայաստանյան արտաքին քաղաքականության ուղղվածությունում հենց հիմա տեղի են ունենում դավաճանությանը համարժեք գործողություններ, ուստի ինքը՝ Հայաստանի ժողովուրդը, պետք է իր ղեկավարությանը հարցեր ուղղի։ «Ընդհանուր առմամբ, Հայաստանի ղեկավարության գործողությունները կարող են հանգեցնել լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների տարածաշրջանում, դրանք կարող են ունենալ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հետևանքներ, և երկրի ապագան կախված կլինի այսօրվա որոշումներից:

Եվրոպական ընտրությունը, ինչպես ցույց են տալիս վերջին տարիներին հետխորհրդային տարածքի տարբեր հատվածներում տեղի ունեցածները, հաճախ դառնում է հոմանիշ «ինքնիշխանության կորուստ» և «աղետ» հասկացությունների հետ», - բացատրել է Շաֆիրը: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Բորիս Դոլգովն էլ պարզաբանել է, որ Հայաստանի ղեկավարության՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշման պատճառը Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում հիասթափությունն է։ «Հիշեցնեմ, որ փաշինյանական Հայաստանի ղեկավարությունն առաջին հերթին պնդում է, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը չեն օգնել Հայաստանին հայ-ադրբեջանական հակամարտությունում, չեն կատարել կոնֆլիկտի դեպքում ՀԱՊԿ անդամին պաշտպանելու պարտավորությունը:

Բայց ամեն ինչ հայտնի փաստեր են, և այստեղ միանգամայն պարզ է, որ Ռուսաստանը չէր կարող և չպետք է ռազմական միջամտություն ունենար: Այնուամենայնիվ, հենց այդ ամենն էլ բերել է Հայաստանի նման վերակողմնորոշմանը, և դա շարունակվում է»,- նշել է նա։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի որոշ քաղաքացիներ հիացած չեն իրադարձությունների նման զարգացմամբ, այդուամենայնիվ, երկրի քաղաքական ղեկավարությունը ճիշտ է համարում կողմնորոշումը դեպի Արևմուտք։ Սակայն կարևոր է հասկանալ, պարզաբանել է Դոլգովը, որ Ռուսաստանի պարագծի երկայնքով տեղի ունեցող այդ տարածաշրջանային հակամարտությունները համաշխարհային հակամարտության մաս են կազմում։ Այդ հակամարտությունների բազմակողմ ասպեկտն էլ այն է, որ դրանց զարգացումները կորոշեն, թե ինչպես կզարգանա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հետագա իրավիճակը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: