Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում Ադրբեջանում գտնվող պատմական հուշարձանների անմխիթար վիճակը Ուկրաինայում խաղաղապահները անհրաժեշտության դեպքում ռազմական պատասխան կտան. ՄակրոնՀունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար․ Խաչատուրյան Գյումրիի ընտրությունները իշխող ուժը դարձրել է կյանքի ու մահու կռիվ․ Ռուբեն Մխիթարյան Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը նիստ է գումարել Գրիգորյանի քարոզարշավը տապալվեց «իրավապահ» հարձակմամբ, ՔՊ թեկնածուն վայելում է իր քարոզարշավը ՀՀ իշխանությունները համաձայնել են ինքնիշխանության տոտալ զիջման և անամոթաբար մանիպուլացնում են. Մարուքյան Անթույլատրելի է լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի կիրառումը․ հայտարարություն Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ ՏԿԵ փոխնախարարն ազատվել է պաշտոնից ԱՄԷ-ն պատրաստ է հնարավորինս նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին․ դեսպան Հօգուտ ՀՀ֊ի կբռնագանձվի 134 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ հերթական հայցը «Արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր»․ «Անկախ դիտորդի» հայտարարությունը Կրակոց՝ Տավուշի մարզում․ «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել Ժիրայր Մխիթարյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ Մարգարյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, դատախազի պնդումը իրականությանը չի համապատասխանում Զախարովան բացառել է Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին«Մայր Հայաատան» դաշինքի 12 համակիր է բերման ենթարկվել․ Էմմա Գրիգորյանն ազատ է արձակվել Երևանի ավագանին նոր անդամ ունի Հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից (տեսանյութ)Հայաստանի ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում կմասնակցեն ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին թանկացել ենԿառավարությունը խրախուսում է հեծանիվով դասի և գործի գնացողներինՍյունիքի դեմ հնարավոր գործողությունների դեպքում Իրանը ստիպված կլինի քայլեր անել. Կներգրավվի Թուրքիան. միջազգայնագետԱլիևն օկուպացված Ակնայում խոսել է 44-օրյա պատերազմի մասինԼույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներումԿոչ ենք անում ընդդիմությանն ի վերջո սկսել իշխանափոխության` այս պահին միակ իրական հնարավորություն հանդիսացող իմպիչմենտի գործընթացը. «Արթուն ենք» շարժումԼևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նախկին նախագահներ չեն, իրենք քաղաքական դիակ են․ Ալեն ՍիմոնյանՀրդեհ թուրքական հանգստավայրում. կա զոհՔավորին ուրացող, ՀԺԱՄ ու ԼՀԿ նախկին անդամ Կոնջորյա՞նն է խոսում ամոթից. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառըՎահագն Ալեքսանյանը 5000 դրամանոց թողեց Աննա Մկրտչյանի համար․ ԱԺ-ում թեժ է (տեսանյութ)
Խուզարկություններ են տեղի ունենում Վարդենիսի քաղաքապետարանում, 3 աշխատակից կալանավորվել է
«Հրաժարվում եմ «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում ստացած իմ մրցանակից». Սարգիս ԱրզումանյանԻշխանությունը ճնշման բացահայտ մեթոդների է անցել ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ․ Թաթոյան
Կապի ապաշրջափակման շուրջ բանակցությունները Ալեն Սիմոնյանի իրավասության մեջ չեն. Մարիա Զախարովա
«Մի վարանիր, գնա Գյումրի, Սարիկը չի ուզում, որ գնաս, բայց դու գնա». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ՓաշինյանինԱյս ամենը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում. «Մայր Հայաստանը»՝ Մարտուն Գրիգորյանի և Կարեն Սիմոնյանի նկատմամբ իրականացված հետապնդումների մասինՓակ քվեարկություն ԱԺ-ում․ ՈւՂԻՂՔՊ-ում ասել են, թե փաստերը թույլ էին՝ հատկապես Տարոն Մարգարյանի գործի հետ կապված․ մանրամասներ ՔՊ նիստիցՌեյդերական հարձակումներ են ընդդիմադիիր թեկնածուների, ընտանիքի անդամների ուղղությամբ. Աստված օգնական Գյումրու պատվախնդիր ու «ղայդով» ժողովրդին. Ասլանյան
Մեղք եք. Վանեցյանը ՔՊ-ի գործողությունները Գյումրիում «ջղաձգումներ» Է որակում
Մահացել է Լոլա ԹումասյանըՀայաստանը չի կարող երկու աթոռի վրա նստել` պետք է ընտրություն կատարի. ՕվերչուկՆախօրեին ՔՊ-ում ամփոփվել են սոցհարցումների արդյունքները, Սարիկն ուներ ընդամենը 22% ձայն․ ՔաղաքագետՔՊ-ականի ամուսինը Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահությո՞ւն է իրականացնում (լուսանկար)
Իրավապահները ձերբակալեցին նաև Մարտուն Գրիգորյանի հորը (տեսանյութ)
Քաղաքականություն

«Не смешите мои тапочки». Շարժումը մարեց այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ Փաշինյանին տրվում է մեկ ժամ ժամանակ հեռանալու համար. Վահան Բաբայան

Այն կետից սկսած, երբ հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանին տրվում է մեկ ժամ ժամանակ հեռանալու համար, շարժումն ավարտվեց հենց այդ պահին, դրա համար սպասելիքներ չկային: Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստական կուսակցության» ղեկավար Վահան Բաբայանը: 

«Ես այն բացառիկ մարդկանցից եմ, որ Շարժման առաջին օրվանից էլ սպասելիքներ չեմ ունեցել և դրա մասին նույնիսկ հրապարակային գրել եմ ֆեյսբուքյան իմ էջում: Բոլորն էլ ուզում էին փոփոխություն, բոլորն էլ ձգտում էին այն գաղափարների իրականացմանը, որոնք առաջ էին քաշվում, բայց տեսաք, որ եթե չկա քաղաքական օրակարգ, չկա փորձառու քաղաքական առաջնորդ և չկա համաժողովրդական աջակցություն, չի կարող լինել նախանշված ծրագրերի իրականացումը: Այն կետից սկսած, երբ հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանին տրվում է մեկ ժամ ժամանակ հեռանալու համար, այդ շարժումը ավարտվեց հենց այդ պահին, դրա համար սպասելիքներ չկային: Այո, կար մեծ քանակի մարդկանց դժգոհության մոբիլիզացիա, բայց դա դեռ համաժողովրդական շարժում կամ ընդվզում չէր»,- ասաց Բաբայանը:

Հարցին, թե ինչ է պետք քաղաքական թիմերին անել, որպեսզի այս շարժումը, կամ որևէ այլ շարժում բերի հաջողության, Բաբայանն ասաց. «Լավ բան ասեցիք` «քաղաքական թիմ»-ին: Հոգևորական կյանքով ապրող մարդը ո՞նց կարող է քաղաքական առաջնորդ լինել: Օրինակ` պատկերացնո՞ւմ եք, ես գնամ ԵՊՀ, ասեմ` հարգելի դասախոսներ, դուք մի կողմ անցեք, հիմա ես դասախոսություն եմ կարդալու, ես քաղաքական գործիչ եմ, դասախոս չեմ, ինձանից չպահանջեք դասախոսական ինչ-որ բաներ, ես դասախոս չեմ, բայց եկել եմ դասախոսություն կարդամ: Բայց դուք մի' խանգարեք, 40 տարվա պրոֆեսորներ, դոկտորներ, մի կողմ անցեք, ես ձեզանից ավելի լավ դասախոսություն կկարդամ, ես ձեզանից ավելի լավ գիտնական եմ: Ո՞նց եք կարծում` այդ աուդիտորիան ինձ լուրջ կընկալի՞: Կարող է պահի տակ մարդիկ ոգևորվեն, ասեն` վայ, ավելի լավ դասախոս է»,- ասաց մեր զրուցակիցը: 

Լսելով Բաբայանի համեմատությունը` հարցրինք, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ նրա համար Բագրատ Սրբազանի վարչապետության թեկնածությունն անլուրջ էր, մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց. «Այո, իհարկե, անլուրջ էր: Եթե մարդ գիտի, որ իր թեկնածությունը Սահմանադրությամբ է անհնար առաջադրել և շարունակում է պնդել այդ գաղափարը, իհարկե, անլուրջ է: Երկրորդը` կրկնում եմ, մարդը քաղաքական գործիչ չէ»:  

Դիտարկմանը, թե նախկինում փողոցային շարժումները քաղաքական գործիչներ են առաջնորդել, և դրանք ևս տապալվել են, Բաբայանն ասաց. «Իհարկե, տեսել ենք, բայց դա չի նշանակում, որ 2-3 քաղաքական գործիչ ինչ-որ պրոցեսներ տապալել է, մնացած բոլորը նույնն են, դա չի նշանակում, որ որևէ մեկը վարկաբեկվում է, մնացած բոլորը նույնն են, դա չի նշանակում, որ եթե քաղաքական գործիչները չեն կարողանում հարց լուծել ինչ-որ իքս ժամանակում, ուրեմն պետք է բերել ոչ քաղաքական գործչին և պատասխանատվություն տալ երկրի կառավարման համար»: 

Ինչ վերաբերում է խնդիրներին, որոնց պատճառով շարժումն ավելի լայն թափ չի ստանում, ապա Բաբայանի կարծիքով, դրանք շատ-շատ են` սկսած գեոքաղաքական շահերից` վերջացրած պատմական պահով. «Եթե ուսումնասիրեք տարբեր երկրներում հեղափոխությունների պատմությունը, ապա կտեսնեք, որ բոլոր հեղափոխությունները եղել են այն ժամանակ, երբ որ դա եղել է պատմական պահը: Եթե չկա պատմական պահը, նույնիսկ բոլոր գործիքակազմերի ճիշտ օգտագործման ժամանակ այդ պրոցեսները հնարավոր է չիրականանան: Այս պարագայում, թվում էր, թե կա պատմական պահ, բայց այնտեղ կան պրոցեսներ, որտեղ պետք էր ավելի շատ գեներացվեին: Օրինակ` վերցնենք հետևյալ կետը. որտե՞ղ եք տեսել իշխանափոխություն, որ իշխանափոխություն անող գործիչների թեզերում որևէ սոցիալական արդարության, կամ սոցիալական կյանքին վերաբերող որևէ կետ չկա: Երբեք չեք տեսնի այդպիսի բան»: 

Հիշեցրինք, որ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքներում հնչել են այդպիսիք, ինչին Բաբայանն արձագանքեց, որ դրանք եղել են «շատ քիչ և աննշան»:

«Միայն ասել, որ բարին հաղթելու է չարին, դրանով իշխանափոխություն անելը ծիծաղելի է: Ռուսները լավ խոսք ունեն` «не смешите мои тапочки»»,- ասաց քաղաքական գործիչը:

Անդրադառնալով կուսակցությունների, քաղաքական ուժերի միջև առկա խնդիրներին, մեր զրուցակիցը նորմալ համարեց: «Ես չեմ ցանկանա մեկնաբանել տարբեր կուսակցություններիի փոխհարաբերությունների հարցերը: Ի սկզբանե, երբ որ կոչ արվեց, որ բոլորը պետք է համախմբվեն բոլորի շուրջ, ես ասացի, որ բոլորի շուրջ չի կարելի համախմբվել, դա քաղաքական նոնսենս է, նույնիսկ քաղաքագիտական նոնսենս: Նույնիսկ եթե իրար հակադիր բևեռներ, կարող են ինչ-որ պահի համախմբվել, դա մեր հայաստանյան քաղաքական կյանքին չվերաբերող է, ֆանտաստիկայի ժանրից է: Ձևական անել` հնարավոր է. մեկ ժամանոց կոնսենսուս ունենալ ինչ-որ դահլիճում: Եթե դու հավաքում ես 100 հազար մարդ և չունես ասելիք, վերջը լինում է այսպես: Քաղաքական ասելիք պետք է ունենաս, մեխանիզմները ցույց տաս»: 

Հետաքրքրվեցինք, թե, Բաբայանի կարծիքով, այսքանից հետո հանրությունը կկանգնի՞ որևէ մեկի կողքին, կհավատա՞ ինչ-որ քաղաքական ուժի, Բաբայանը դրական պատասխան տվեց. ««Հայրենիքի փրկության շարժումը» երբ-որ ավարտվեց, մարդիկ ասում էին` վերջ, ամեն ինչ կործանված է, մարդիկ ոչնչի չեն հավատա: Հետո եկան 2021-ի ընտրությունները, մարդիկ հավատացին, գնացին, ձայն տվեցին, հետո եկավ 2022 թվականը` «Դիմադրության շարժումը»: «Դիմադրության շարժման անփառունակ ավարտից հետո նույնպես ասում էին` վերջ, ուրեմն Հայաստանում ոչինչ չի լինի: Հիմա եկավ Սրբազան շարժումը: Վաղը կգա մի ուրիշ շարժում: Այնքան ժամանակ այս ամեն ինչը կլինի, մինչև որ կգա պատմական պահը և պատմական անձը, ով կկարողանա թեկուզ փոքրիկ հաղթանակ տանել, որից հետո նոր մեծ հաղթանակներ կբացվեն»: 

Ճշգրտող հարցին, թե շարժումը կարո՞ղ էր հաջողել, եթե վարչապետի թեկնածուն չլիներ Բագրատ Սրբազանը, Ռեֆորմիստական կուսակցության ղեկավարն ասաց. «Ոչ: Էս պարագայում, էս մեթոդներով` չեմ կարծում, որ հաջողություն կգրանցվեր: Բայց, իհարկե, անհատի դերը շատ ավելի կարևոր է: Այստեղ ոչ միայն անհատի հարցն է: Անհատը կարող է շատ լավ լինել, շատ հայրենասեր լինել, շատ մաքուր մարդ լինել: Խնդիրն անհատի մեջ չի: Խնդիրն այն է, թե այդ անհատն ինչ է տրանսլյացիա անում, այդ անհատն ինչ է ուզում: Ինձ դժվար են ընկալում, ես շատ դաժան բան եմ ասում, բայց դա իրականությունն է, դրա ապացույցը տապալված շարժումներն են, որ մեր հասարակությանը հուզող այլ հարցեր էլ կան, շատ ավելի հուզող հարցեր կան, որոնց մասին չի խոսվում, ավելին` քան, օրինակ, Արցախի կորուստը, տարածքային խնդիրները և այլն: Դուք չեք կարող վերադաստիարակել մարդկանց, ովքեր ասում են, որ ինչ եք ուզում մեզանից, մենք ուզում ենք մեր Հայաստանում հանգիստ ապրել, մեզ ո'չ Արցախն է պետք, ո'չ էլ, մենք պրոբլեմ չունենանք: Այդ մարդկանց ուշ է վերադաստիարակելը, այդ մարդիկ արդեն այդպիսին դարձել են: Եթե ուզում եք փոխել իրավիճակը, ուրեմն հասկացեք` այդ մարդիկ ինչ են ուզում, որովհետև մենք ուրիշ ընտրողներ չենք ունենալու: Ուրիշ երկրներից չեն մեզ ընտրենք,  մենք պետք է կոմունիկացիան գտնենք մեր ընտրողների հետ, հասկանանք` մեզ միշտ ընտրելու է հրապարակում հավաքվա՞ծ քանակը, թե՞ ավել»,- ասաց NEWSPRESS.am-ի զրուցակիցը: 

Եզրափակելով` Բաբայանը նշեց, որ հուլիսի 6-ին տեղի է ունենալու «Ռեֆորմիստական կուսակցության» համագումարը, որտեղ իր ելույթում բոլոր հարցերին կանդրադառնա: