Ռուբեն Հայրապետյանն ինձ ուղարկեց Բրազիլիա` կատարելագործվելու. Հենրիխ Մխիթարյան

Պորտուգալերեն սովորեցի, երբ 13 տարեկան էի, և Ռուբեն Հայրապետյանն ինձ և մյուս ընկերոջս ուղարկեց Բրազիլիա՝ կատարելագործվելու։ Այս մասին Արտակ Ալեքսանյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով նաև հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի դուռը իր համար միանշանակ փակ է:
«Ցավոք, վերադառնալով` մոռացա պորտուգալերենը, բայց հույս ունեմ, որ ֆուտբոլային կարիերայից հետո ժամանակ կունենամ նորից վերհիշելու այդ լեզուն»,- ասել է Մխիթարյանը։