Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Sukhoi Superjet 100-ի տեխնիկական խնդիրները չեն լուծվել


sukhoi superjet 100

Ինքնաթիռի ընդհանուր ճնշման ընդունիչի սառցակալումը, որը համարվում է Մերձմոսկովյան շրջանում Ան-148 ինքնաթիռի աղետի պատճառը, հայտնաբերվել են նաև Sukhoi Superjet 100 ինքնաթիռներում: Այդ մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։

Նշենք, որ նման խնդիրներ «Աերոֆլոտ»-ի SSJ100 ինքնաթիռներում հայտնաբերվել են փետրվարի 4-5-ը Մոսկվայում: Երկու օր տևած ձյան առատ տեղումների պատճառով այդ ինքնաթիռներում հայտնաբերվել է յոթ նման անսարքություն:

Ինչո՞ւ հիշեցինք Sukhoi Superjet 100-ի խնդիրները, քանի որ հենց այս ռուսական ինքնաթիռները դարձան «Արմավիայի» սնանկացման պատճառը, քանի որ այս ինքնաթիռների անսարքությունների պատճառով Միքայել Բաղդասարովը, երբ որոշեց վերադարձնել ինքնաթիռները, ռուսական կողմն ամեն ինչ արեց, որ հայկական ավիաընկերությունը չկարողանա շուկա դուրս գալ։

Իհարկե, դրանից Sukhoi Superjet 100-ի տեխնիկական խնդիրները չլուծվեցին: Նշենք, որ ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռները տեխնիկական թերությունների պատճառով թռչում են շատ ավելի քիչ, քան նախատեսված էր։

Հիշեցնենք, որ Superjet-երը 2000 թռիչքից հետո վերադարձվում են՝ որոշ մասերի վերանորոգման համար՝ չնայած դա, սովորաբար, պետք է արվի 10 000 թռիչքից հետո:

Իհարկե, Ռուսաստանը փորձում է այս ինքնաթիռները տարածել շուկայում ու թեև տեխնիկական խնդիրների պատճառով նրանք անվտանգ չեն, սակայն Հայաստանի նման երկրները, եթե հրաժարվում են ռուսական արտադրության որևէ ապրանքից կամ ծառայությունից՝ դուրս են գալիս շուկայից, ինչպես դուրս եկավ «Արմավիան»։